ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ծեծի է ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից։
Ոստիկանությունից հավելեցին, որ ահազանգը ստացվել է հիվանդանոցից, որտեղ Ղազարյանը տեղափոխվել է շտապօգնության ավտոմեքենայով։
«Շտապօգնության խումբը Ղազարյանին վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց։ Այս պահին դեպքի հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,– հայտնեցին ոստիկանությունից։
Ըստ փաստաթղթերի` Էդգար Ղազարյանին շտապօգնությունը հիվանդանոց է տեղափոխել Երևանի Եղբայրության փողոց 16 հասցեից։
Ծեծի ենթարկողների մասին տեղեկություններ չկան։