ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ինչպես հայտնում են ԲԴԽ–ից, Անդրեասյանը ռուսաստանցի դիվանագետին է ներկայացրել դատական համակարգի ներկայիս վիճակն ու նախատեսվող բարեփոխումները։
Դեսպանը բարձր է գնահատել համագործակցությունը Կարեն Անդրեասյանի հետ որպես արդարդատության նախարար և համոզմունք հատնել, որ նոր կարգավիճակում էլ ավելի արդյունավետ կլինի համագործակցությունը վերջինիս և ռուս գործընկերների միջև։
Սերգեյ Կոպիրկինը կարևորել է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների գործընթացը՝ հատկապես համակարգի թվայնացումը, որի մեկնարկն արդեն տրված է։
Քննարկման առարկա են դարձել հատկապես վերջին շրջանում Հայաստանում գործարարությամբ զբաղվող մեծ թվով ՌԴ քաղաքացիների հիմնախնդիրները, որոնք հաճախ գործ են ունենում դատական համակարգի տարբեր ատյանների հետ։