Սևանա լճի մակարդակը վերջին մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով

Սևանա լիճ. Արխիվային լուսանկար
Հոկտեմբերի 16–ին Սևանա լիճը 12 սմ-ով ցածր է եղել անցյալ տարվա նույն օրվա մակարդակից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Սևանա լճի մակարդակը վերջին մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը` ներկայացնելով Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 10-16-ը։
«Հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իջել է Սևանա լճի մակարդակը 1 սմ-ով և կազմել 1900.41մ (16.10.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 2 սմ-ով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հայտնում են, որ Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.518 մլն.մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ը ներառյալ՝ 156.513 մլն.մ³: