Սերբիայի իշխանությունները ժամանակավորապես արգելել են բնական գազի արտահանումը

Գազատար
Սերբիայի իշխանությունները արգելքը հիմնավորել են ներքին շուկան կապույտ վառելիքով ապահովելու անհրաժեշտությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Սերբիայի կառավարությունը որոշել է ժամանակավորապես արգելել բնական գազի արտահանումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի կառավարության մամուլի ծառայությանը։
«Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել մինչև հոկտեմբերի 31- ը երկրից բնական գազի արտահանումն ու դուրսբերումը ժամանակավորապես արգելելու մասին` հայրենական շուկայում հուսալի մատակարարում ապահովելու և տնտեսության ու քաղաքացիների համար վնասը կանխելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը «Թուրքական հոսք» գազատարի նկատմամբ սպառնալիքների մասին հաղորդագրությունների պատճառով հոկտեմբերի 10-ին ՆԳՆ-ին և հատուկ ծառայություններին կոչ էր արել ուժեղացնել երկրի գազատրանսպորտային համակարգի պաշտպանությունը, որը ռուսական գազատարից կապույտ վառելիք է ստանում: Այն ժամանակ նա հիշեցրել է, որ միայն Բելգրադն օրական երեք միլիոն խորանարդ մետր գազ է ծախսում, իսկ յուրաքանչյուր 24 ժամում գազատարով վեց միլիոն խորանարդ մետր գազ է ստացվում ՌԴ-ից։