ՌԴ ԶՈւ-ն հերթական հրթիռային հարվածներն է հասցրել Ուկրաինայի էներգետիկային. ՌԴ ՊՆ

Ռուսական հրետանին հարվածներ է հասցրել «Սմերչ» ՀԿՌՀ-ի ուկրաինական մարտկոցներին ու ամերիկյան M777 հաուբիցներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են օդային և ծովային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտներին ու էներգետիկայի համակարգին: Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլոր նշանակված օբյեկտները խոցվել են։
«Նիկոլաև քաղաքի շրջանում ոչնչացվել է ԶՈւ-ի ռազմական տեխնիկայի վառելիքի պահեստը։ Բացի այդ, Նիկոլաևի մարզում ոչնչացվել է ԶՈւ սպառազինության ու տեխնիկայի վերանորոգման բազան», - նշված է հաղորդագրության մեջ:
Լիսիչանի ուղղությամբ զինված ուժերի գումարտակային մարտավարական խումբն հարձակման անհաջող փորձ է ձեռնարկել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ստրյապովկա բնակավայրի ուղղությամբ: Ռուսական զորքերի ակտիվ գործողություններով ԶՈւ ստորաբաժանումները հետ են շպրտվել ելման դիրքեր: Ոչնչացվել է վեց տանկ, երկու մարտական զրահապատ մեքենա և չորս պիկապ:
Կիևում ԱԹՍ–ների հարվածների տակ են հայտնվել կայարանն ու «Ուկրէներգոյի» գրասենյակը. ԶԼՄ
Բացի այդ, ռուսական զորքերի կողմից Նիկոլաևո-Կրիվորոժիեի ուղղությամբ կանխվել է Խերսոնի մարզի Բրուսկինսկոյե բնակավայրի շրջանում պաշտպանությունը ճեղքելու` Ուկրաինայի ԶՈւ-ի ստորաբաժանումների փորձը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 235-րդ օրը։