ՌԴ-ից Հայաստանին. նվիրաբերվել է շարժական բուժախտորոշիչ 4-րդ կլինիկան

Հայաստանին նվիրաբերվել է շարժական բուժախտորոշիչ 4-րդ կլինիկան
Շարժական կլինիկայում անվճար կատարվում են ՄԻԱՎ վարակի, վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի, սեռավարակների վերաբերյալ հետազոտություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ օգնության ծրագրի շրջանակում, «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության աջակցությամբ, Հայաստանին շարժական բուժախտորոշիչ 4-րդ կլինիկան է նվիրաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։
Հայաստանին նվիրաբերվել է շարժական բուժախտորոշիչ 4-րդ կլինիկան
«Կենտրոնին տրամադրված շարժական կլինիկան առավել հասանելի կդարձնի առողջապահական ծառայությունները հեռավոր մարզերում՝ զգալիորեն մեծացնելով խորհրդատվության և հետազոտության աշխարհագրությունն ու հնարավորությունը»,– գրված է հաղորդագրությունում։
Հայաստանին նվիրաբերվել է շարժական բուժախտորոշիչ 4-րդ կլինիկան
Նշենք, որ շարժական կլինիկայում անվճար կատարվում են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն ու խորհրդատվություն, վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի, սեռավարակների վերաբերյալ հետազոտություններ, սոնոգրաֆիա։