Եյսկում Սու-34 է ընկել. զոհերի վերաբերյալ առաջին տեղեկություններն են ստացվել

Յեյսկում Սու-34 է ընկել
Եյսկի բնակելի շենքում բռնկված հրդեհից հետո տարհանվածներին ժամանակավոր կտեղավորեն պանսիոնատներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Եյսկում ռազմական Սու-34 ինքնաթիռի կործանման հետևանքով, նախնական տվյալներով, 3 մարդ է մահացել, 19-ը հիվանդանոց են տեղափոխվել (այդ թվում՝ 3 երեխա)։ Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կրասնոդարի Եյսկ քաղաքում բնակելի տան վրա ռազմական СУ-34 ինքնաթիռ է ընկել։
Նշվում է, որ բնակելի շենքում բռնկված հրդեհից հետո տարհանվածներին ժամանակավոր կտեղավորեն պանսիոնատներում։
«Դեպքի վայրում աշխատում են շրջանի և երկրամասի արտակարգ ծառայությունները։ Երկրամասի հրշեջ հաշվարկները ներգրավված են տեղի բնակչության տարհանման գործում։ Բացի այդ, դեպքի վայրում աշխատում են «Կուբան–ՍՊԱՍ»–ի փրկարարները, բժիշկներ և այլ ծառայությունների մասնագետներ։
Տարհանվածներին ժամանակավոր կտեղավորեն պանսիոնատներում», – ասվում է նախարարության Telegram–ում տեղադրված հաղորդման մեջ։
ՌԴ ՊՆ տվյալներով` Հարավային ռազմական օկրուգի ռազմական օդանավակայանից ուսումնամարզական թռիչքի ժամանակ բարձրանալիս ինքնաթիռը ընկել է բնակելի շենքի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունների խմբերը։
Ինքնաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել, ստուգումներ են իրականացվում։