Հովհաննես Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ

Ռազմական ուղղաթիռ. Արխիվային լուսանկար
Նախագահի հրամանագրով` Գագիկ Ասլանյանը ազատվել է ՀՀ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հովհաննես Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ: Հրամանագիրը ստորագրել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Մեկ այլ հրամանագրով` նախագահը զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից ազատել է Գագիկ Ասլանյանին։