Հունգարիան չի մասնակցի ուկրաինացի զինվորականների պատրաստմանը. ԱԳՆ

Հունգարիայի արտգործնախարարն ընդգծել է, որ երկիրը նաև միջոցներ չի հատկացնի ուկրաինացի զինվորականների վարժական առաքելության համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Հունգարիան ԵՄ երկրներից միակն է, որ չի պաշտպանել Եվրոպայում ուկրաինացի զինվորականների պատրաստման նախաձեռնությունը և չի մասնակցի դրան։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն, համապատասխան ուղերձով տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր որոշում է կայացվել, որ Եվրամիությունը կսկսի նախապատրաստության առաքելությունը, այսինքն` ԵՄ երկրների ներկայացուցիչները կիրականացնեն ուկրաինական բանակի զինվորականների նախապատրաստումը։ Կուզեի հայտարարել, որ Հունգարիան կողմ չի քվեարկել այդ նախաձեռնությանը...Մենք չենք մասնակցի այդ առաքելությանը»,- ասել է Սիյարտոն։
Նա Հունգարիայի դիրքորոշումը բացատրել է նրանով, որ ինքը չի պաշտպանում այն քայլերը, որոնք հանգեցնում են հակամարտության սրմանը, այլ ընդհակառակը` հանդես է գալիս խաղաղ բանակցությունների շուտափույթ մեկնարկի օգտին:
Հունգարիայի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ երկիրը գումար չի հատկացնի ուկրաինացի զինվորականների վարժական առաքելության համար:
Կիևին ռազմական օգնություն տալու դեպքում ՌԴ-ն պետք է խզի Իսրայելի հետ կապերը. փորձագետ
Այսօր ավելի վաղ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները վերջնականապես հաստատել էին Կիևին 500 մլն եվրոյի չափով ռազմական օգնության վեցերորդ մասնաբաժնի հատկացումը, ինչպես նաև Ուկրաինայի սահմաններից դուրս ուսումնական առաքելության ծավալումը ուկրաինացի զինվորականների համար:
Մոսկվայում ափսոսանքով նշում են, որ «Կիևին հատկացվող չդադարող լայնածավալ օգնությունը, դաշինքի երկրների տարածքում Ուկրաինայի զինված կազմավորումների անձնակազմի ուսուցումը, հետախուզական տվյալների տրամադրումը «ավելի ու ավելի են ներքաշում արևմտյան երկրներին հակամարտության մեջ` Կիևի ռեժիմի կողմից»։
Լոնդոնը Կիևին միջին հեռահարության հրթիռներ կփոխանցի ամերիկյան ՀՕՊ համակարգերի համար