ՀՀ նախագահը պետական այցով կմեկնի Բուլղարիա

Վահագն Խաչատուրյանը. Արխիվային լուսանկար
Վահագն Խաչատուրյանը կհանդիպի Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, համալսարանում հանդես կգա դասախոսությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր պետական այցով կմեկնի Բուլղարիայի Հանրապետություն: Տեղեկությունը հատնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Խաչատուրյանը կհանդիպի Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ, նրանք առանձնազրույց կունենան, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում:
«Պետական այցի շրջանակում նախատեսված են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները Բուլղարիայի վարչապետ Գալաբ Դոնևի, Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդիկովայի, Պլովդիվի քաղաքապետ Զդրավկո Դիմիտրովի հետ»,– ասված է հաղորդագրությունում:
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Կլիմենտ Օհռիդսկի պետական համալսարանում հանդես կգա դասախոսությամբ։ Նա նաև կհանդիպի Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: