ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Վաղը` հոկտեմբերի 18–ին, աշխատանքային այցով Հայաստան կայցելի Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։
Նշենք, որ նախորդ անգամ Հայաստանի ու Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչություների ղեկավարները հանդիպել են այս տարվա մայիսին Թուրինում անցկացված ԵԽ 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակում։