Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիան» ներկայացրել է գազամատակարարումը դադարեցնելու պատճառը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 18-ից 19-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիայի» մամուլի ծառայությունը։
«Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հավելում են, որ գազամատակարարումը դադարեցվում է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Հայաստանի գազամատակարարումը դադարեցվել է. մայր գազատարի վրա աշխատանքներ են տարվում