Հայ ծանրորդը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Արխիվային լուսանկար
Մ20 և Մ23 տարեկանների հավաքականները հոկտեմբերի 16-25-ը անցկացվող Եվրոպայի առաջնությունում հանդես են գալիս 23 մարզիկով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Ծանրորդ Ռաֆիկ Մինասյանը Ալբանիայի Դյուրես քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում 256 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Հայ ծանրորդը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ գլխավերևում պահելով 116 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում էլ Մինասյանը ցույց է տվել 140 կգ արդյունք:
Մ20 և Մ23 տարեկանների հավաքականները հոկտեմբերի 16-25-ը անցկացվող Եվրոպայի առաջնությունում հանդես են գալիս 23 մարզիկով:
Հավելենք, որ Մ23 տարեկան տղաների հավաքականը ԵԱ-ին մասնակցում է ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանի, Մ20 տարեկան տղաների թիմը՝ Մելիք Ղուկասյանի, իսկ աղջիկների թիմը՝ Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ: