Երևանում ամփոփվել են Դոստոևսկու անվան ժամանակակից ակնարկի մրցույթի արդյունքները

Երևանում ամփոփվել են Դոստոևսկու անվան ժամանակակից ակնարկի մրցույթի արդյունքները
Մրցանակներից մեկը սահմանել էր Sputnik Արմենիա մուլտիմեդիա գործակալությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Երևանում ամփոփել են Դոստոևսկու անվան ժամանակակից ակնարկի մրցույթի արդյունքները: Մրցույթին ներկայացվել էին 2021-2022 թվականներին գրված, ռուսերեն լեզվով ակնարկներ:
Մրցույթի մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունեցել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում, նվիրված էր Հայ մամուլի օրվան, որը նշվում է 1795 թվականին առաջին հայկական պարբերականի «Ազդարար» ամսագրի լույսընծայման օրը։
Մրցույթը կոչվել է Ֆյոդոր Դոստոևսկու անունով, որպեսզի ժամանակակից ընթերցասեր լսարանին հիշեցնեն ռուս գրողի լրագրողական (ավելի ճիշտ՝ ամսագրային) գործունեության մասին։ «Քաղաքացի» ամսագրի հետ համագործակցության տարիներին Դոստոևսկին գրել է հոդվածներ (ինչպես մեր օրերում կկոչեին` հեղինակային սյունակներ), որոնք հետագայում միացվել են «Գրողի օրագրին»:
1 / 10

Դմիտրի Պիսարենկոն Դոստոևսկու անվան ժամանակակից ակնարկի մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ

2 / 10

Երևանում ամփոփվել են Դոստոևսկու անվան ժամանակակից ակնարկի մրցույթի արդյունքները

3 / 10

Երևանում ամփոփվել են Դոստոևսկու անվան ժամանակակից ակնարկի մրցույթի արդյունքները

4 / 10

Երևանում ամփոփվել են Դոստոևսկու անվան ժամանակակից ակնարկի մրցույթի արդյունքները

5 / 10

Երևանում ամփոփվել են Դոստոևսկու անվան ժամանակակից ակնարկի մրցույթի արդյունքները

6 / 10

Երևանում ամփոփվել են Դոստոևսկու անվան ժամանակակից ակնարկի մրցույթի արդյունքները

7 / 10

Երևանում ամփոփվել են Դոստոևսկու անվան ժամանակակից ակնարկի մրցույթի արդյունքները

8 / 10

Երևանում ամփոփվել են Դոստոևսկու անվան ժամանակակից ակնարկի մրցույթի արդյունքները

9 / 10

Երևանում ամփոփվել են Դոստոևսկու անվան ժամանակակից ակնարկի մրցույթի արդյունքները

10 / 10

Երևանում ամփոփվել են Դոստոևսկու անվան ժամանակակից ակնարկի մրցույթի արդյունքները

«Քչերը գիտեն, որ ռուս գրականության դասական Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին գումար էր վաստակում լրագրող աշխատելով։ Խորհրդանշական է, որ այսօր, Հայ մամուլի օրվա տոնից հետո, հենց այստեղ` Sputnik Արմենիայի խմբագրությունում է տեղի ունենում այդ մրցույթի արդյունքների ամփոփումը»-հավաքվածներին դիմելով, ասաց Sputnik Արմենիա գործակալության և ռադիոյի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն։
Ժյուրիի կազմում ընդգրկված էին մոտ 20 հեղինակավոր լրագրողներ և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ 80 աշխատանքներից ընտրվել են 10 լավագույնները։
Մրցույթի հաղթող են դարձել Կոնստանտին Մարտիրոսյանի «Թմրանյութ չէ, բայց երբեմն վառում է», Մարիա Պետրոսյանի «Մի լացիր, Ժուժան քեզ հետ է» և Մարիամ Գևորգյանի «Արդեն հանգիստ եմ. թե ինչու Լեոնիդ պապը աշխարհը կիսատ էր տեսնում, բայց վերջում տեսավ» աշխատանքները։
Մրցանակակիրների թվում է նաև Sputnik Արմենիայի թղթակից Արամ Գարեգինյանը։
Մրցանակակիրների թվում է նաև Sputnik Արմենիայի թղթակից Արամ Գարեգինյանը։
Առանձնացվել են նաև Գրիգորի Տեր-Օսիպովի «Խորհրդանիշի որոնումներում», Ռոբերտ Հայրապետյանի «Նվեր խնձոր», Գրիգորի Ադոնցի «Ստեփանակերտի օդանավակայանում», Լիլիա Սարգսյանի «Ինչպե՞ս կարող էիր աղջկանով հղիանալ, կամ բարդ գործարք խղճի հետ» և Ալինա Սերյոգինայի «Մենք սովորել ենք ապրել շատ ավելի շուտ, քան սովորել ենք մտածել. Հովհաննես Ազնավուրյանը 91 թվականի ծանր տարիներից մինչև 21-ի երջանկության կայծերը») աշխատանքները։
Sputnik Արմենիայի հատուկ մրցանակը՝ power-bank-ը, բաժին հասավ Գեղեցիկ Մանուկյանին «Հնդիկ սրտաբանի սիրտը Հայաստանն է ընտրել» աշխատանքի համար։