Երևանի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադա կամուրջը բաց է

Տիգրան Ավինյանն այցելել է Երևանի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադա կամուրջ
Երևանի փոխքաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքի կամուրջներն այսուհետ ավելի հրատապ և նպատակային սպասարկման կենթարկվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ավարտվել են Երևանի մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադա կամուրջի վերանորոգման աշխատանքները, այն արդեն բաց է։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Տիգրան Ավինյանն այցելել է Երևանի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադա կամուրջ
«Վերանորոգման աշխատանքների հրատապությունը առաջնային էր, քանի որ վթարված էին կամուրջի 2 դեֆորմացիոն կարերը, որի հետևանքով հեծանները և ամբողջ հարթակը վնասվել էին։ Նման վթարային իրավիճակը կարող էր հանգեցնել փլուզման: Վերանորոգման աշխատանքների արդյունքում իրականցվել են ջրամեկուսացման, բետոնացման և ամրացման աշխատանքներ, նոր տեսք է հաղորդվել կամուրջի եզրաքարերին»,– գրել է Ավինյանը:
Տիգրան Ավինյանն այցելել է Երևանի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադա կամուրջ
Փոխքաղաքապետը նշել է նաև, որ մայրաքաղաքի կամուրջներն այսուհետ ավելի հրատապ և նպատակային սպասարկման կենթարկվեն` շահագործումը երկարացնելու և պիտանելիության հետ կապված խնդիրներից խուսափելու համար։