ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի։ ԲԴԽ-ն բավարարել է նաև դատավորին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը։
ԲԴԽ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ բավարարել են դատախազի համապատասխան միջնորդությունը՝ դատավորին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, հրաժարվելոմվ, սակայն, նշե, թե որ դատավորի մասին է խոսքը։
Այսօր հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ձերբակալել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, իսկ Երևան քաղաքի Առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին ձերբակալելու համար էլ իրավապահները դիմել են ԲԴԽ–ին` թույլտվություն ստանալու նպատակով, որից հետո ԲԴԽ–ում այդ հարցով նիստ է գումարվել։
Նշենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ փաստաբանի ու դատավորի մեղադրանքը վերաբերում է «օրենքով գողի» նկատմամբ հարուցված քրեական գործով կաշառք ստանալու հետ։
Էրիկ Ալեքսանյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Արուսյակ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները անցնելու հիմքով, իսկ փաստաբան էրիկ Ալեքսանյանին՝ օժանդակություն կատարելու համար: