ԱԱԾ-ն ձերբակալել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ԱԱԾ-ն քիչ առաջ ձերբակալել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՓՊ մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Նշենք, որ մեր տեղեկություններով` Երևան քաղաքի Առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին ձերբակալելու համար էլ իրավապահները դիմել են ԲԴԽ–ին` թույլտվություն ստանալու նպատակով։
Այս պահին ԲԴԽ–ում այդ հարցով նիստ է ընթանում։
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների` դատավորի և փաստաբանի մասով ԱԱԾ–ի գործողություները կապված են նույն քրեական գործի հետ։