ՌԴ ԱԳՆ-ում ավարտվել են 2,5 ժամանոց բանակցությունները ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ

ՌԴ ԱԳՆ շենքը
Բանակցությունները Ռուսաստանի ԱԳՆ-ում անցկացվել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ու Առևտրի և զարգացման համաշխարհային կազմակերպության համաժողովի ղեկավարի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ում այսօր տեղի են ունեցել ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Վերշինինի բանակցությունները «հացահատիկային հարցի» շուրջ ՄԱԿ-ի հումանիտար հարցերով ղեկավարի տեղակալ Մարտին Գրիֆիթսի և Առևտրի և զարգացման համաշխարհային կազմակերպության համաժողովի Ռեբեկա Գրինսպենի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Քննարկումը տեղի է ունեցել ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը ու տևել է ավելի քան 2,5 ժամ:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել էր, որ Գրիֆիտսը և Գրինսպենը կիրակի կմեկնեն Մոսկվա՝ քննարկելու հացահատիկային գործարքի երկարացման ու ընդլայնման հարցերը և աջակցելու ռուսական հացահատիկի ու պարարտանյութերի արտահանմանը:
Ստամբուլում հուլիսի 22-ին երկու փոխկապակցված փաստաթուղթ է ստորագրվել համաշխարհային շուկաներ պարենի և պարարտանյութերի մատակարարման խնդիրների լուծման վերաբերյալ: Փաստաթղթերը միասնական փաթեթ են ներկայացնում։
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի եւ պարարտանյութերի արտահանում երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից: