ՆԱՏՕ-ն դե ֆակտո մտել է ուկրաինական հակամարտության մեջ. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ հատուկ գործողությունը կհասցվի ավարտին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ ՆԱՏՕ-ն դե ֆակտո մտել է ուկրաինական հակամարտության մեջ, բայց դա չի ազդում Ռուսաստանի նպատակների վրա. նրա ներուժը թույլ է տալիս շարունակել հատուկ գործողությունը։ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ՆԱՏՕ-ն դե ֆակտո արդեն մտել է ուկրաինական հակամարտության մեջ։ Բայց դա ոչ մի կերպ չի ազդում մեր բոլոր նպատակների և ենթադրությունների վրա, այսինքն՝ գործողությունը շարունակվում է, և այն կհասցվի մինչև վերջ»,- ասել է Պեսկովը։
Պատասխանելով այն հարցին, թե այս հանգամանքը որքանո՞վ է ավելի ծանր Ռուսաստանի համար, Կրեմլի ներկայացուցիչն ասել է՝ «զգալիորեն ավելի ծանր է»:
«Դա պահանջում է մեր ներքին տնտեսական ու այլ մոբիլիզացիա։ Մի բան է Կիևի ռեժիմը, մեկ այլ բան՝ ՆԱՏՕ-ի պոտենցիալը։ Դա լրացուցիչ բեռ է։ Բայց մեր ներուժը թույլ է տալիս այդ պայմաններում շարունակել գործողությունը»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
ՌԴ ԶՈւ-ն կրկին հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկայի օբյեկտներին. ՊՆ
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 234-րդ օրը։