Հայ բռնցքամարտիկը Նյու Յորքում նոկաուտի ենթարկեց մրցակցին և 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

Գուրգեն Հովհաննիսյան. Արխիվային լուսանկար
7-րդ ռաունդում 24-ամյա բռնցքամարտիկը մենամարտն ավարտեց տեխնիկական նոկաուտով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը Նյու Յորքում պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ երեկոյի ընթացքում հաղթանակ տարավ մրցակցի՝ Մայքլ Քոֆիի նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է «Հայկական պրոֆեսիոնալ սպորտ» հարթակը։ Հովհաննիսյանը մենամարտն ավարտել է 7-րդ ռաունդում՝ տեխնիկական նոկաուտով։ Նշենք, որ Մայքլ Քոֆին այս մենամարտի ֆավորիտն էր, մեծ փորձառություն ունեցող բռնցքամարտիկ, որն իր մենամարտերի մեծ մասն ավարտել է նոկաուտով։
Գուրգեն Հովհաննիսյանը Նյու Յորքում պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ երեկոյի ընթացքում հաղթանակ տարավ մրցակցի՝ Մայքլ Քոֆիի նկատմամբ
Հավելենք, որ սա հայազգի բռնցքամարտիկի արդեն 4-րդ անընդմեջ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում։ Նա ԱՄՆ է տեղափոխվել վերջերս՝ բռնցքամարտիկի կարիերան այնտեղ շարունակելու։
Հիշեցնենք, որ 24-ամյա Հովհաննիսյանի նախորդ մենամարտը մայիսի 15-ին էր․ նա 2-րդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել մրցակցին՝ ամերիկացի Ջեսս Բրայնին։