ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Երևանում անցկացվող Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային վերջին՝ երրորդ օրը հայ սամբիստներին հաջողվեց նվաճել ևս երեք բրոնզե մեդալ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Բրոնզե մեդալներ են նվաճել 50 կգ քաշային կարգում Արփինե Մնացականյանը, 64 կգ քաշային կարգում Մեսրոպ Նիկոյանն ու 88 կգ քաշային կարգում Գոռ Հարությունյանը։
Այսպիսով, հայ սամբիստները աշխարհի երիտասարդական առաջնության ընթացքում արդեն նվաճել են 20 մեդալ, որոնցից 1 ոսկի, 2 արծաթ, 17 բրոնզ:
Հիշեցնենք՝ Երևանում ընթանում է Սամբոյի աշխարհի առաջնությունը, այսօր մրցապայքարի երրորդ ու եզրափակիչ օրն է։
Առաջնության առաջին օրը Հայաստանը 14 մեդալ է նվաճել, որից 2-ը` արծաթ, 12–ը` բրոնզ։ Երկրորդ օրվա ընթացքում հայ մարզիկները ևս 3 մեդալ մեդալ նվաճեցին, այդ թվում՝ մեկը ոսկի։ Սամբոյի աշխարհի առաջնությունում պատանիների 53 կգ քաշային կարգում Ռոբերտ Սիմոնյանը դարձավ աշխարհի չեմպիոն: