ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Բրիտանական Just Stop Oil բնապահպանական շարժման էկոակտիվիստները ներկ են շփել Aston Martin լյուքսային ապրանքանիշի ավտոսրահի ցուցափեղկի վրա, ինչպես նաև սոսնձել են իրենց Լոնդոնի կենտրոնում ՝ այդպիսով փակելով բանուկ ճանապարհը: Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։
Հիշեցնենք՝ 2 օր առաջ էլ Just Stop Oil շարժման երկու աղջիկներ, որոնք հանդես են գալիս նավթի և գազի նոր հանքավայրերի բացման դեմ, մտել են Լոնդոնի Ազգային պատկերասրահ և լոլիկով ապուր լցրել հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի ամենահայտնի կտավներից մեկի՝ «Արեւածաղիկների» վրա:
Վերջին ամիսներին Just Stop Oil եւ Extinction Rebellion շարժումների ակտիվիստներն իրենց սոսնձել են պատկերասրահներում, ինչպես նաեւ կազմակերպել են բողոքի տարբեր ակցիաներ ու ցույցեր, որոնք հանգեցրել են Լոնդոնի կենտրոնում տրանսպորտային խցանումների: Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Սուելա Բրավերմանը հայտարարել է, որ մտադիր է ոստիկանությանը ավելի շատ լիազորություններ տրամադրել՝ էկոակտիվիստների «ավերիչ» բողոքների դեմ պայքարելու համար: