ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Գերմանիայի զինված ուժերի հրամանատարությունը մտադիր է 5 հազար ուկրաինացի զինվորների ուսուցանելEU Military Assistance Mission վարժական առաքելության շրջանակում: Տեղեկությունը հայտնում է NTV հեռուստաալիքը։
Նորակոչիկները պետք է հնարավորություն ստանան հիմնական պատրաստություն անցնել առաքելության շրջանակում, իսկ ավելի փորձառու զինվորների հետ հատուկ պատրաստություն է անցկացվում: Մասնավորապես, զինվորականներին կսովորեցնեն օգտագործել IRIS-T SLM հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք ավելի վաղ մատակարարվել էին Ուկրաինային:
Նշվում է, որ բունդեսվերի ուժերով ընդհանուր առմամբ ուսուցում կանցնեն 15 հազար զինծառայողներ ամբողջ Եվրոպայից, որոնցից 5 հազարը՝ Ուկրաինայից։
Հիշեցնենք, որ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում ԵՄ-ի արտգործնախարարների նիստում հույս ունի հաստատել Ուկրաինային ռազմական օգնության նոր տրանշը և ուսումնական առաքելության մեկնարկը ուկրաինացի զինվորականների համար: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին նշել էր, որ Եվրամիության կողմից Ուկրաինային ռազմական օգնության առաքելության ստեղծումը նրան հակամարտության մասնակցի կարգավիճակ կամրագրի:
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր հղել Ուկրաինային զենք մատակարարելու կապակցությամբ։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա: