2 զոհ, 1 անհետ կորած․ Կրետեում անձրևները տարերային աղետի պատճառ են դարձել

Ջրհեղեղ Կրետեում
Հայտնի հանգստավայր համարվող Հերակլիոնի օդանավակայանը փակ է, ճանապարհները գետերի են վերածվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Հունաստանի Կրետե կղզում տեղատարափ անձրևները հոկտեմբերի 15-ին ջրհեղեղի պատճառ են դարձել։ Առնվազն 2 մարդ է զոհվել, ևս մեկն անհետ կորած է համարվում։ Տեղեկությունը հայտնում է Աթենա-Մակեդոնական լրատվական գործակալությունը:
Ջրհեղեղ Կրետեում
Զոհերից մեկը մոտ 50 տարեկան տղամարդ է։ Նա արգելափակված էր մնացել մեքենայում, որը քշել-տարել էր ջրհեղեղը։ Ավելի ուշ մահացած են գտել նաև նույն մեքենայի ուղևորուհուն։
«Հերակլիոնի շրջանում անհետ կորած համարվող կնոջը սուզորդները մահացած են գտել ծովում»,- հայտնում է գործակալությունը։
Ջրհեղեղ Կրետեում
Նշվում է, որ կղզու մի քանի շրջանների ճանապարհները «վերածվել են գետերի»։ Ջրհեղեղը մոտ 10 ավտոմեքենա է քշել-տարել։
Հերակլիոն կղզու մայրաքաղաքի օդանավակայանը փակ է։ Նշվում է, որ անհետ կորածների հստակ թիվն այս պահին հայտնի չէ։