ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. «Microsoft»–ի սպառնալիքների վերլուծության կենտրոնը (MSTIC) Ուկրաինայի և Լեհաստանի տրանսպորտային և լոգիստիկ ընկերությունների վրա նոր շորթիչ վիրուսով կիբեռհարձակման դեպք է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ընկերությունը նշել է, որ հոկտեմբերի 11-ին հարձակման փորձ է ձեռնարկվել նոր ծրագրով, որը կոչվում է «Prestige»։
«Microsoft»–ը հայտարարել է, որ նախկինում նման ծրագրի չի բախվել և դեռ չի կարողացել պարզել` հայտնի կիբեռխմբերն առնչություն ունեն այս հարձակման հետ, թե ոչ։