Թուրքիայում պայթյունից մահացածների թիվը հասել է 40-ի. Էրդողանը մեկնում է դեպքի վայր

Պայթյունի վայրը
Թուրքիայի նախագահը պատրաստվում է մասնակցել տեղում կատարվող բոլոր աշխատանքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 40-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին։
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 28 զոհի մասին։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրավապահները հետաքննում են պայթյունի պատճառը, իսկ ինքը մտադիր է դեպքի վայր գնալ։
«Շուտով ես կգնամ Բարթըն և կմասնակցեմ տեղում կատարվող բոլոր աշխատանքներին»,- գրել է Էրդողանը Twitter-ում։
Հիշեցնենք` Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում երեկ պայթյուն է տեղի ունեցել։ A Haber հեռուստաալիքը, հղում անելով տեղի իշխանություններին, հայտնել էր, որ պայթյունի վայրում 300 մետր խորության վրա գետնի տակ 115 աշխատող է եղել, նրանցից մի քանիսը տարհանվել են: Ըստ տեղեկությունների` 49 բանվոր արգելափակվել են հանքահորում։