Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության առաջին օրը Հայաստանը 14 մեդալ է նվաճել

Սամբո
Երիտասարդական առաջնությունն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության առաջին օրը Հայաստանը 14 մեդալ է նվաճել, որից 2-ը` արծաթ, 12–ը` բրոնզ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Արծաթե մեդալների են արժանացել Ադամյան Էլիզան (50կգ) և Միհրան Սլոյանը (49կգ):
Բրոնզե մեդալակիրներն են Մարտիրոսյան Յուլյան (41 կգ), Բալայան Վիկտորը (46 կգ), Սիմոնյան Նարեկը (53 կգ), Մանուկյան Լյովան (58 կգ), Օհանյան Մհերը (64 կգ), Հակոբջանյան Ռոբերտը (88+), Արզումանյան Զավենը (58 կգ), Մանուկյան Գևորգը (64 կգ), Զաքարյան Սամվելը (71 կգ), Հովսեփյան Էրիկը (79 կգ), Մխիթարյան Անուշավանը (98 կգ), Խուրշուդյան Նորիկը (98+):
Հիշեցնենք` Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը հոկտեմբերի14-ին մեկնարկեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մինչ այդ մեր մայրաքաղաք էին ժամանել մարզիկներ ԱՄՆ–ից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իսլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Լատվիայից, Կիպրոսից, Կորեայից, Հունաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Մոնղոլիայից, Ռումինիայից, Սերբիայից, Վրաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Ֆրանսիայից: Վերջին երեք երկրների մարզիկները հանդես են գալիս չեզոք մարզիկների կարգավիճակով՝FIAS դրոշի ներքո: Առավոտից մեկնարկեցին նախնական գոտեմարտերը դեռահասների9-ական և մարտական սամբոյի7 քաշերում:
Ծաղկաձորի մարզահամալիրը հավակնում է դառնալ տարածաշրջանային նշանակության մարզական կենտրոն