Փլուզման վտանգ կար. ինչու է վերանորոգվում Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան

Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան
Էստակադայի երկու դեֆորմացիոն կարերն էլ վթարված են եղել
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան փլուզման վտանգի տակ էր։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Այս պահին էստակադան փակ է երթևեկության համար: Տարածքում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում։
Կամուրջը կառուցվել է 2007 թվականին ու այս ընթացքում ընդամենը մեկ անգամ է վերանորոգվել։
Սեյսմիկ իմաստով առավել վտանգավոր 10 դպրոցների վերանորոգումն այս տարի կավարտվի
«Էստակադայի երկու դեֆորմացիոն կարերն էլ վթարված են եղել, որի հետևանքով և՛ հեծանները, և՛ ամբողջ հարթակը վնասվել են։ Իրականացվել են ջրամեկուսացման, բետոնացման և ամրացման աշխատանքներ»,– նշում են քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ հիմնանորոգման գործընթացը մեկնարկել է հոկտեմբերի 5–ին և նախատեսվում է ավարտել հոկտեմբերի 25–ին։ Սակայն նման տեմպերով, ըստ քաղաքապետարանի, հնարավոր է` նախատեսվածից էլ մեկ շաբաթ շուտ ավարտվի։
Մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը կսկսվի 2024 թվականին