Պարեկներին կաշառք առաջարկելու դեպքերով դատավճիռներն են կայացվել. ՀՀ դատախազություն

Պարեկային ծառայության ավտոմեքենա
Ազատազրկման ձևով նշանակված պատիժները պայմանականորեն չեն կիրառվել, սահմանվել է փորձաշրջան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու երկու դեպքերով մեղադրական դատավճիռներն են կայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նախաքննությամբ պարզվել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 3-ին Ա.Ն.-ն պարեկներին առաջարկել է 16 հազար դրամ կաշառք, որից հետո ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժին:
2022 թվականի սեպտեմբերի 20-ին քրեական վարույթով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել և վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
Գյումրու բնակիչը զինծառայողին գերությունից «ազատելու» համար 5 մլն դրամ է պահանջել
Դատարանում գործի քննության արդյունքում կայացվել է մեղադրական դատավճիռ, որով Ա.Ն մեղավոր է ճանաչվել, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ երեք տարի ժամկետով: Ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել. սահմանվել է փորձաշրջան՝ երեք տարի ժամկետով:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Կ.Մ.-ն 2022 թվականի սեպտեմբերի 8-ին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1.5-րդ կիլոմետր հատվածում ոստիկանության պարեկային ծառայության կրտսեր պարեկին անձամբ տվել է 15 հազար դրամ կաշառք, որից հետո տեղափոխվել ոստիկանություն:
2022 թվականի սեպտեմբերի 22-ին քրեական վարույթով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել և վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
Դատարանում գործի քննության արդյունքում կայացվել է մեղադրական դատավճիռ, որով Կ.Մ մեղավոր է ճանաչելով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ երկու տարի ժամկետով: Ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել. նրա դեպքում նույնպես փորձաշրջան է սահմանվել՝ երկու տարի ժամկետով:
ՊԵԿ աշխատակիցները 5 մլն դրամ կաշառք են վերցրել ՍՊԸ-ի հարկերը նվազեցնելու համար