Պակիստանի իշխանությունը Բայդենի խոսքերից հետո դեմարշի կկանչի ԱՄՆ–ի դեսպանին

Բիլավալ Բհուտո Զարդար
Բայդենի կարծիքով` Պակիստանը կարող է լինել աշխարհի ամենավտանգավոր երկրներից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Պակիստանի կառավարությունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո ԱՄՆ դեսպան Դոնալդ Բլոմին կկանչի պաշտոնական դեմարշի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պակիստանի արտգործնախարար Բիլավալ Բհուտո Զարդարին։
Հոկտեմբեի 13+-ին Կոնգրեսի ժողովրդավարական նախընտրական հանձնաժողովի ընդունելությանը Բայդենն ասել է, որ Պակիստանը կարող է աշխարհի ամենավտանգավոր երկրներից մեկը լինել, քանի որ միջուկային զենք ունի առանց որևէ համախմբվածության։
«Ապշած եմ Բայդենի ասածներից», – ասել է Զարդարին «Geo» հեռուստաալիքով հեռարձակվող ասուլիսի ժամանակ։
Կարիբյան դեժավյու. 60 տարի անց վերադարձել է «սառը պատերազմի» ուրվականը
Նա նշել է, որ Պակիստանի միջուկային ակտիվները համապատասխանում են ՄԱԳԱՏԷ–ի անվտանգության բոլոր միջազգային չափորոշիչներին։ ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Բայդենի հայտարարությունը մանրամասն քննարկել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ և հուսով է, որ այդ միջադեպը բացասաբար չի անդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա։