Մինչև 2025 թվականը աշխարհում կկրճատվի ավտոմեքենաների արտադրությունը

Ավտոմեքենա
Փորձագետները կարծում են, որ առաջիկա տարիներին ավտոմեքենաների արտադրությունը կհասնի 88 միլիոնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Մինչև 2025 թվականը աշխարհում ավտոմեքենաների արտադրությունը զգալիորեն կնվազի 2017 թվականի վերջին գրանցված պիկի համեմատ, երբ 95 միլիոն տրանսպորտային միջոց էր արտադրվել։ Տեղեկությունը հայտնում է «Welt am Sonntag» պարբերականը՝ ներկայացնելով «Boston Consulting Group» (BCG) ընկերության կանխատեսումը:
Հակառակ նախորդ կանխատեսումների` BCG-ի խորհրդատուները կարծում են, որ առաջիկա տարիներին արտադրությունը կհասնի 88 միլիոնի։
Ըստ նրանց` ընթացիկ տարում կարտադրվի ընդամենը 79 մլն, իսկ հաջորդ տարի՝ 83 մլն ավտոմեքենա:
ԵՄ–ում գազի սպառումը նվազեցրել են 10 տոկոսով. Եվրահանձնաժողով
«Եվրոպայում ավտոմեքենաների նվազող պահանջարկը վեց ամիս հետո իսկական փորձություն կդառնա», - ասել է BCG-ի գործընկեր Ալբերտ Վաասը։
Միաժամանակ փորձագետներն ակնկալում են, որ երկարաժամկետ հեռանկարում շուկան կվերականգնվի։
Եվրոպայի համար շահավետ է դառնում ՀՀ–ից մոլիբդենի օքսիդ գնելը. «ԳեոՊրոմայնինգի» փոխտնօրեն