Մեծ Բրիտանիայի վարչապետը մի քանի շաբաթից հրաժարական կտա. նախկին նախարար

Քվազի Քվարտենգը
Նախարարները և Թրասին սատարող պատգամավորները ևս կասկածներ ունեն, որ նա երկար կմնա պաշտոնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի տնտեսության փրկության սկանդալային ծրագրի հեղինակ, ֆինանսների նախարարի պաշտոնից հեռացած Քվազի Քվարտենգը կարծում է, որ վարչապետ Լիզ Թրասը մի քանի շաբաթից կլքի պաշտոնը։ Այս մասին գրում է «Times» թերթը՝ հղում անելով իր աղբյուրին:
Այս ուրբաթ Թրասը հայտարարեց ձեռնարկությունների շահութահարկը 19 տոկոսից մինչև 25 տոկոս բարձրացնելու մասին, որն առաջարկել էր նրա նախորդի՝ Բորիս Ջոնսոնի կառավարությունը, և չեղյալ էր հայտարարել հենց Թրասը։
Պլանավորված բարձրացման չեղարկումը տնտեսության աջակցության ծրագրի միջոցներից մեկն էր և հարկերի մասշտաբային կրճատում էր ենթադրում: Այնուամենայնիվ, բրիտանական կառավարությունը բուռն քննադատության արժանացավ այդ ծրագրի պատճառով, որը փլուզեց ֆունտ ստեռլինգի փոխարժեքը և մտավախություն առաջացրեց, որ դրա իրականացման համար կառավարությունը կավելացնի պետական պարտքի չափը: Բացի այդ, ուրբաթ հրաժարական տվեց սկանդալային պլանի հեղինակ, ֆինանսների նախարար Քվազի Քվարտենգը, որին այդ պաշտոնում փոխարինեց Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Ջերեմի Հանթը:
Չարլզ 3-րդն ու Բրիտանիայի վարչապետը վիճել են, բայց «ջերմ մթնոլորտում»
«Քվազին կարծում է, որ դա Թրասի պաշտոնը ընդամենը մի քանի շաբաթով երկարաձգեց», - ասել է թերթը աղբյուրի խոսքը:
Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ չի ուզում աշխատել Թրասի հետ և հրաժարական է տվել
Պարբերականը նշում է, որ նույնիսկ Դաունինգ սթրիթի բարձրաստիճան պաշտոնյաներն են նրա պաշտոնանկությունը ժամանակի հարց համարում: Նախարարները և Թրասին սատարող պատգամավորները ևս կասկածներ ունեն, որ նա երկար կմնա պաշտոնում: Կառավարության անդամներից մեկն ասել է, որ գործադիր մարմինը կաթվածահար է եղել, մեկ այլ նախարար էլ նշել է, թե Թրասը կարծես թե հանձնվել է։