ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ տարվող քննարկումների ընթացքին:
Վարչապետը նշել է, որ ինչպես մինչ այժմ, այնպես էլ հետագայում Արցախի գործընկերներին տրամադրվելու է քննարկումների մասին ամբողջ տեղեկատվությունը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահի հետ հանդիպել էր նաև հոկտեմբերի 12-ին։ Ավելի ուշ պատվիրակությանը հյուրընկալել էին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարները: