ՀՀ ԳՇ պետն ընդունել է ԵՄ առաքելության անդամներին

ՀՀ ԳՇ պետն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսօր ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ ԳՇ պետն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Ասրյանը ողջունել է առաքելության այցը Հայաստան և հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու ՀՀ զինված ուժերի պատրաստակամությունը, ներկայացրել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Հանդիպման ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Զրուցակիցները քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր:
ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Եվրամիության առաքելության անդամների հետ
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հանդիպել էին Պրահայում։ Հանդիպումից հետո հայտարարություն էր տարածվել, ըստ որի` Հայաստանն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը:
ԵՄ առաքելությունը գործելու է ՀՀ տարածքում, Ադրբեջանի համաձայնության հարց չկա. ԱԳՆ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ ՀԱՊԿ–ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար պահանջվում է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) որոշումը։