Հայաստանը նոր չեմպիոն ունի. Ռոբերտ Սիմոնյանն իր հաղթանակը նվիրել է զոհվածների հիշատակին

Աշխարհի առաջնության չեմպիոն Ռոբերտ Սիմոնյանը և Հայաստանի հավաքականի մարզիչներ (ձախից աջ) Էռնեստ Միրզոյանը, Վովիկ Խոջայանը, Հայկ Ավետիսյանը
Երևանում ընթանում է Սամբոյի աշխարհի առաջնությունը, և այսօր մրցապայքարի երկրորդ օրն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Սամբոյի աշխարհի առաջնությունում պատանիների 53 կգ քաշային կարգում Ռոբերտ Սիմոնյանը դարձել է աշխարհի չեմպիոն: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Ռոբերտ Սիմոնյանն իր հաղթանակը նվիրել է հայրենիքը պաշտպանելիս զոհված տղաների հիշատակին։
Հիշեցնենք՝ Երևանում ընթանում է Սամբոյի աշխարհի առաջնությունը, այսօր մրցապայքարի երկրորդ օրն է:
Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը հոկտեմբերի14-ին մեկնարկեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մինչ այդ մեր մայրաքաղաք էին ժամանել մարզիկներ ԱՄՆ–ից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իսլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Լատվիայից, Կիպրոսից, Կորեայից, Հունաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Մոնղոլիայից, Ռումինիայից, Սերբիայից, Վրաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Ֆրանսիայից: Վերջին երեք երկրների մարզիկները հանդես են գալիս չեզոք մարզիկների կարգավիճակով՝ FIAS դրոշի ներքո: Առավոտից մեկնարկեցին նախնական գոտեմարտերը դեռահասների9-ական և մարտական սամբոյի7 քաշերում:
Առաջնության առաջին օրը Հայաստանը 14 մեդալ է նվաճել, որից 2-ը` արծաթ, 12–ը` բրոնզ։