ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Թուրքիայի հանքահորերից մեկում պայթյունի հետևանքով 49 աշխատակից է արգելափակվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Բարտինի նահանգապետ Նուրթաջ Արսլանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում պայթյուն է տեղի ունեցել, փլատակներում բանվորներ կան։
A Haber տեղական հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ պայթյունի վայրում 300 մետր խորության վրա գետնի տակ 115 աշխատող է եղել, նրանցից մի քանիսը տարհանվել են:
«Քառասունչորս բանվոր գտնվում է -300 մետր և հինգ բանվոր՝ -350 - ի մակարդակում»,- լրագրողներին ասել է նահանգապետը:
Նրա խոսքով՝ պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ։
Թուրքիայի ներքին գործերի և էներգետիկայի նախարար Սուլեյման Սոյլուն և Ֆաթիհ Դոնմեզը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցումով մեկնել են պայթյունի վայր: