Տնտեսական հանցագործություններով պետությանը 32 միլիարդից ավել վնաս են տվել. դատախազություն

Քրեական գործերը հարուցվել են հիմնականում կանխամտածված կամ կեղծ սնանկությունների, հարկը, տուրքը կամ այլ պարտադիր վճարը չվճարելու և փողերի լվացման դեպքերի առթիվ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Տնտեսական հանցագործություններով 2022 թ–ի առաջին 9 ամիսների ընթացքում պետությանը պատճառվել է ավելի քան 32 մլրդ դրամի վնաս, որից պետական բյուջե վերականգնվել է շուրջ 18 մլրդ դրամը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում ասվում է, որ նշված ժամանակահատվածում վարչության դատախազների կողմից ստուգվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված 498 նյութի օրինականությունը:
«Տնտեսական հանցագործություններով քրեական գործերը հարուցվել և քննվել են հիմնականում ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն իրականացնելու, կանխամտածված կամ կեղծ սնանկությունների, հարկը, տուրքը կամ այլ պարտադիր վճարը չվճարելու և փողերի լվացման դեպքերի առթիվ»,– ասվում է հաղորդագրությունում։
Ամփոփելով 2022 թ–ի առաջին 9 ամիսները` ՀՀ դատախազությունը հայտնում է նաև, որ հսկողություն է իրականացվել ընդհանուր առմամբ 1184 քրեական գործի նկատմամբ ։
Դրանցից 12–ը կարճվել է վճարման հիմքով:
Դատախազությունը պահանջում է Արամ Դանիելյանից և 2 անձից 809 մլն դրամի գույք բռնագանձել