Սուտ է, թե ՀՀ ԶՈւ զինծառայողներ են զոհվել և վիրավորվել. ՊՆ խոսնակ

Արամ Թորոսյան
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվությունն են տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը։

«Ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր ականի պայթյունի հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայողներ են զոհվել և վիրավորվել, չեն համապատասխանում իրականությունը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Ավելի վաղ ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ գրել էին, թե Ջերմուկից ոչ հեռու ականի վրա հայ զինվորականներով ավտոմեքենա է պայթել:
ՀՀ ՊՆ–ն երեկ հայտնել էր, որ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը: