Ռուսաստանը հետևում է հայ-ադրբեջանական հարաբերություններին․Պուտին

Վլադիմիր Պուտին
ՌԴ առաջնորդի խոսքով՝ ԱՊՀ գործընկերները մտահոգված են նաև ռուս-ուկրաինական հարաբերությունների զարգացմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Ուշադրությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հետ կապված որոշ իրադարձություններին, լրագրողների հետ հադիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Այս համատեքստում Ռուսաստանի առաջնորդը հավելել է, որ հետևում են նաև Տաջիկստանի և Ղրղզստանի միջև հարաբերությունների զարգացմանը։
Վլադիմիր Պուտինը խոսել է նաև ռուս-ուկրաինական հարաբերությունների մասին, ասել է, որ ԱՊՀ-ի գործընկերներին անհանգստացնում է դրանց զարգացումը։
«Իհարկե, գործընկերներին հետաքրքրում և մտահոգում է ռուս-ուկրաինական հարաբերությունների հետագա զարգացումը։ Բայց դա քննարկման առարկա է, և այստեղ տարօրինակ ոչինչ չկա։ Ես մեր գործընկերներին մանրամասն այդ մասին տեղեկացնում եմ, ներկայացնում եմ մեր տեսակետը։ Բայց դա ոչ մի կերպ չի ազդում այդ երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների բնույթի, որակի, խորության վրա»,- ասել է նա։
Պուտինը հավելել է, որ ԱՊՀ երկրների շփման ձևաչափերը պահանջված են՝ շեշտելով, որ ՌԴ դաշնակիցները, գործընկերները ցանկանում են աշխատել նման ձևաչափերով, ու այդ իմաստով ոչինչ չի փոխվում։
Հավելենք, որ Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստ է անցկացվել։