Փորձ է արվել թմրանյութեր ու բջջային հեռախոսներ անցկացնել «Սևան» ու «Վարդաշեն» ՔԿՀ-ներ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի 4-րդ և 5-րդ դիտաշտարակների մոտ կատարվել է ներնետում, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
Փորձ է արվել թմրանյութեր ու բջջային հեռախոսներ անցկացնել «Սևան» ու «Վարդաշեն» ՔԿ-ներ
Տեղազննության արդյունքում հիմնարկի բաղնիքի մասնաշենքի հետնամասում գետնին ընկած հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով պարուրված կասկածելի փաթեթ, որի մեջ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, յուրահատուկ հոտով, 2․6 գրամ քաշով կանաչավուն, չոր զանգված և երկու բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի։
Փորձ է արվել թմրանյութեր ու բջջային հեռախոսներ անցկացնել «Սևան» ու «Վարդաշեն» ՔԿ-ներ
Նույն օրը ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները ցածր անվտանգային գոտում գտնվող լոգարանի տանիքի ծածկի տակից հայտնաբերել են թաքցրած երկու ստվարաթղթե փաթեթ և մեկ կաթոցիչ։ Երկու փաթեթներում միասին առկա է եղել ընդհանուրը 3․61 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգված։
Միջադեպի մասին իրազեկվել է ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։