Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի հանքահորերից մեկում. փլատակների տակ բանվորներ կան

Հանք. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում պայթյուն է տեղի ունեցել, փլատակների տակ բանվորներ կան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով CNN Turk հեռուստաալիքին:
Պայթյունը եղել է Բարտինի Ամասրա շրջանում գտնվող հանքում: Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության բազմաթիվ մեքենաներ։
Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։