Խորհրդակցություն ՊՆ-ում. Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակի հրամկազմին

Պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր խորհրդակցություն է անցկացվել նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Խորհրդակցություն ՊՆ-ում
Խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը:
«Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես` ձմեռային փուլի նախապատրատական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բարձրացված խնդիրների առնչությամբ նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։
Խորհրդակցություն ՊՆ-ում