Իրանում ավտոբուսն ընկել է կամրջից. տուժել է ավելի քան 50 մարդ

Շտապօգնության մեքենա
Տասնյակ ուղևորներով ավտոբուսն ընկել է Սեմնան-Դամգան մայրուղու վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Իրանի հյուսիսում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Տեղեկությունը հաղորդում է ISNA-ն:
Նշվում է, որ ավտոբուսն ընկել է Սեմնան-Դամգան մայրուղու կամրջից։
Իրանի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչ Մորտեզա Մորադիպուրը հայտնում է, որ վթարի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել:
Իրանական գնացքի վթարը տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել. լուսանկարներ
«Ավտոբուսն ընկել է կամուրջն ացնելիս։ 49 մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոններ։ Եվս երկու մարդու տեղում է օգնություն ցուցաբերվել», - ասել է Մորադիպուրը։
Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։