Հայտնի են այն 7 կոնգրեսականների անունները, որոնք առաջիկայում կգան Հայաստան

ԱՄՆ Կոնգրեսը Վաշինգտոնում
Ամերիկայի հայ ազգային կոմիտեն կոնգրեսականներին շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հրապարակել է այն կոնգրեսականների անունները, որոնք առաջիկայում սպասվող բարձրաստիճան պատվիրակության կազմում կայցելեն Հայաստան։ Նրանք են` կոնգրեսականներ Անդի Լևինը, Ջիմ Կուպերը, Բիլի Լոնգը, Դիանա Դեգեթը, Գարի Քոնոլը, Ջոն Գարամենդին, Դեյվիդ Փրայսը։
Ամերիկայի հայ ազգային կոմիտեն կոնգրեսականներին շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու համար։
Նշենք, որ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ առաջիկայում Հայաստան կայցելի ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի մեծ պատվիրակություն»։
Նրա խոսքով` ի տարբերություն Փելոսիի պատվիրակության, այս 7 կոնգրեսականները պրոհայկական դիրքավորում չունեն, ավելին, նրանցից միայն մեկն է հայկական հանձնախմբի անդամ: