Բելգորոդի ենթակայանի հրդեհի տեսագրությունը հայտնվել է համացանցում

Ուկրաինայի գրոհայինները գնդակոծում են Բելգորոդը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Ականատեսները տեսագրել են Բելգորոդի ենթակայանի հրդեհը, որը բռնկվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից հասցված հարվածներից հետո: Տեսագրությունը հրապարակվել է Telegram ալիքներից մեկում։
Կայանի հարևանությամբ գտնվող շենքից ականատեսի նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես է կրակը կլանում ենթակայանի տարածքը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ականատեսները հայտնել են Բելգորոդի «Լուչ» ՋԷԿ-ում տեղի ունեցած հրդեհի մասին։ Բացի այդ, որոշ շրջաններում պայթյուններ են լսվել, իսկ քաղաքի մի մասում էլ էլեկտրաէներգիան անջատվել է։
Իր հերթին Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հաստատել է ենթակայանում հրդեհի մասին տեղեկությունը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի գրոհայինները գնդակոծում են Բելգորոդը։