Բելառուսում ահաբեկչության բարձր վտանգի ռեժիմ է սահմանվել. Լուկաշենկո

Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի ՊԱԿ-ը հերքել է երկրում հակաահաբեկչական գործողության ռեժիմ սահմանելու մասին հայտարարությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Բելառուսում ահաբեկչության բարձր վտանգի ռեժիմ է սահմանվել։ Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդ մասին հայտարարել է Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
Լեհաստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Բելառուսը
Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյն էլ «Իզվեստիա» թերթին է ասել, որ երկրում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, ուժային գերատեսչությունները պատրաստ են հակահարված տալ սահմանակից պետությունների կողմից ցանկացած սադրանքի:
Ինչպես հայտնում է «Բելտա» պետական գործակալությունը, Բելառուսի ՊԱԿ-ը հերքել է այդ հայտարարությունները։ Գերատեսչությունից վստահեցրել են, որ երկրում պլանային ուսումնական միջոցառումներ են անցկացվում ահաբեկչության դեմ պայքարի բարձր պատրաստականության պահպանման նպատակով։
Լուկաշենկոն ԱՊՀ-ում փոխադարձ աջակցության մակարդակն անբավարար է համարում