«Աստված ձեզ հետ». ազնվացեղ եղջերուների առաջին խումբը վայրի բնություն է արձակվել

Ազնվացեղ եղջերուների առաջին խումբը վայրի բնություն է արձակվել
Դիլիջանի կովկասյան ազնվացեղ եղջերուի վերականգնման կենտրոնը նախատեսում է տարեկան 8-10 առանձնյակ բաց թողնել վայրի բնություն:
Sputnik
«Դիլիջան ազգային պարկում» հոկտեմբերի 14-ին նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել. պարկի հատուկ բուծարանից կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խումբը բաց է թողնվել անտառ:
Խմբում ընդամենը երեք առանձնյակ է եղել. երկու արու ՝ Զագրոսն ու Նադերը, և մեկ էգ` Զինան:
Հետաքրքիր է, որ կենդանիները չէին շտապում լքել սովորական դարձած տեղը. առաջինը բաց դարպասներից դուրս գալու համարձակություն ունեցավ 4 տարեկան արուն` Զագրոսը, և միայն որոշ ժամանակ անց նրան հետևեցին Նադերն ու Զինան:
Հուզիչ իրադարձությանը հատուկ տեղադրված մոնիտորներից հետևում էին «Դիլիջան ազգային պարկի» աշխատակիցները, ԶԼՄ-ների, վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF), Կովկասի բնության հիմնադրամի (CNF) ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարար Հակոբ Սիմիդյանը:
«Աստված ձեզ հետ»,-ասաց կենտրոնի աշխատակցուհիներից մեկը, երբ երեք եղջերուները լքեցին հատուկ բուծարանը:
Թեև կենդանիներին վայրի բնությանը առավելագույնս մոտ պայմաններում են մեծացրել, ինչպես նաև խիստ սահմանափակել են նրանց շփումը մարդկանց հետ (որպեսզի մարդու նկատմամբ վստահություն ձեռք չբերեն), կենտրոնի աշխատակիցներն այնուամենայնիվ անդադար հետևել ու խնամել են նրանց: Իսկ հիմա երեք եղջերուները ստիպված կլինեն ինքնուրույն ապահովել իրենց սնունդն ու անվտանգությունը:
Ինչպես լրագրողներին պատմեց Դիլիջանի ազգային պարկի տնօրեն Կարեն Մանվելյանը, ազնվացեղ եղջերուների համար հիմնական վտանգը մարդիկ են, մասնավորապես` որսագողերը, ինչպես նաև գայլերը:
«Եղջերուների վրա տեղադրված են սենսորներ, որոնցով մենք կարող ենք որոշել նրանց գտնվելու վայրը։ Իհարկե, որոշակի ռիսկեր կան, առաջին հերթին` որսագողության սպառնալիքը։ Այստեղ նաև գայլեր ու արջեր են ապրում, բայց նրանց թիվը փոքր է», - ասաց Մանվելյանը։
Նրա խոսքով` կովկասյան եղջերուի վերականգնման կենտրոնը, որի նպատակը Կարմիր գրքում գրանցված այդ ազնվացեղ կենդանիների պոպուլյացիայի ավելացումն է, նախատեսում է ամեն տարի 8-10 առանձնյակ բաց թողնել: Հաջորդ խումբն արդեն ավելի մեծաթիվ կլինի։
Ներկայումս կենտրոնի խնամքին 27 առանձնյակ է մնացել։ Հատուկ բուծարանում եղնիկների ընտանիք կա։ Հենց նրանց ժառանգներին են որոշակի տարիքում տեղափոխում Դիլիջանի արգելոցի մեկ այլ բուծարան՝ մոտ 10 հա մակերեսով, որտեղ պահման պայմանները առավելագույնս մոտ են վայրի բնությանը։ Իսկ հետո արդեն կենդանիներին ազատ են արձակում։
Ազնվացեղ եղջերուների առաջին խումբը վայրի բնություն է արձակվել
Մանվելյանը նշում է, որ ազնվացեղ եղջերուի քանակը մեծացնելու համար ևս 10-15 տարի է անհրաժեշտ:
Բնապահպանության նախարար Հակոբ Սիմիդյանը նշեց, որ այս իրադարձությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի բնության կենսաբազմազանության համար:
Իր հերթին Կովկասի բնության հիմնադրամի (CNF) տարածաշրջանային տնօրեն Մյունխմայեր Թոբիասը հավելեց, որ 140 հազար դոլարը, որը կազմակերպությունն ամեն տարի ներդրել է նախագծում, ամբողջությամբ արդարացրել է իրեն:
Ընդհանուր առմամբ Հայաստանում այդ կենդանիների պոպուլյացիայի ավելացման՝ 2013 թվականին մեկնարկած ծրագրի վրա արդեն մոտ կես միլիոն դոլար է ծախսվել:
1 / 7

Ազնվացեղ եղջերուների առաջին խումբը վայրի բնություն է արձակվել

2 / 7

Ազնվացեղ եղջերուների առաջին խումբը վայրի բնություն է արձակվել

3 / 7

Ազնվացեղ եղջերուների առաջին խումբը վայրի բնություն է արձակվել

4 / 7

Ազնվացեղ եղջերուների առաջին խումբը վայրի բնություն է արձակվել

5 / 7

Ազնվացեղ եղջերուների առաջին խումբը վայրի բնություն է արձակվել

6 / 7

Ազնվացեղ եղջերուների առաջին խումբը վայրի բնություն է արձակվել

7 / 7

Ազնվացեղ եղջերուների առաջին խումբը վայրի բնություն է արձակվել

Եղջերուների առաջին խումբը բերվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից 2018 թվականին՝ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։ Այնուհետև ձեռք է բերվել 11 առանձնյակ` յուրաքանչյուրը 5 հազար դոլար արժեքով:
Մինչև 90-ականները Դիլիջանի ազգային պարկում ազնվացեղ եղջերուների թիվը հազարների էր հասնում: Բայց հետո դրանք ամբողջությամբ վերացել են: