Առաջիկայում Պուտին–Զելենսկի հանդիպում չի նախատեսվում. Չավուշօղլու

Մևլութ Չավուշօղլու
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան չի առաջարկել միջնորդ լինել Ռուսաստանի և Արևմուտքի բանակցություններում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Առաջիկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու հանդիպում չի նախատեսվում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Բայց մենք շարունակում ենք հրադադարի հասնելու ու բանակցությունները վերսկսելու մեր ջանքերը», - ասել է նա ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ Թուրքիան չի առաջարկել միջնորդ լինել ՌԴ-ի ու Արևմուտքի բանակցություններում։
Ի՞նչ են պայմանավորվել Էրդողանն ու Փաշինյանը Պրահայում. Չավուշօղլուն փակագծեր է բացել