ԱՊՀ գագաթնաժողով. Աստանայում մեկնարկել է նեղ կազմով հանդիպումը

ԱՊՀ գագաթնաժողով
ԱՊՀ գագաթնաժողովում կքննարկվեն հումանիտար գործընկերության, անվտանգության և այլ ոլորտներում համագործակցության ասպեկտներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Պետությունների ղեկավարները նախ նեղ կազմով քննարկում կանցկացնեն, ապա նրանց կմիանան պատվիրակությունների ներկայացուցիչները։
Նեղ կազմով հանդիպմանը մասնակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
ԱՊՀ գագաթնաժողովում կքննարկվեն հումանիտար գործընկերության, անվտանգության և այլ ոլորտներում համագործակցելու ասպեկտները։
Փաշինյանը Ղազախստան է մեկնել հոկտեմբերի 13-ին։
Աստանայում մեկնարկեց Միրզոյանի, Լավրովի և Բայրամովի հանդիպումը