Անհիմն հայտարարություններ են. Փաշինյանը` ադրբեջանական դեսպանատների դեմ հարձակումների մասին

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստ
ՀՀ վարչապետը վստահ է, որ եթե փաստեր լինեին, Ադրբեջանը վաղուց հրապարակած կլիներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է Ադրբեջանի տարածած լուրերը, թե Հայաստանը եվրոպական երկրներում և ԱՄՆ–ում հարձակումներ է կազմակերպել Ադրբեջանի դեսպանությունների դեմ։ Նա այդ մասին հայտարարել է Աստանայում ԱՊՀ պետությունների առաջնորդների նիստում։
«Ես ուղղակի զարմացած եմ Ադրբեջանի նախագահի հայտարարություններից, թե Հայաստանը եվրոպական երկրներում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում հարձակումներ է կազմակերպել Ադրբեջանի դեսպանությունների դեմ: Դրանք լիովին անհիմն հայտարարություններ են»,– ասել է վարչապետը։
Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ եթե նման փաստեր լինեին, Ադրբեջանը վաղուց հրապարակած կլիներ:
Հիշեցնենք` ադրբեջանական ԶԼՄ–ները հոկտեմբերի 12–ին հայտնել էին, որ ԱՄՆ–ում կրակել են Ադրբեջանի դեսպանատան ծառայողական մեքենայի վրա։ Միջադեպից հետո ԱԳՆ է կանչվել Ադրբեջանում ԱՄՆ–ի գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Նրա հետ զրույցում լուրջ մտահոգություն և դժգոհություն են հայտնել։
Պաշտոնական Բաքուն ամերիկյան կողմից պահանջել է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար։
Պայմանավորվել ենք սահմանազատման գործընթացում հիմնվել ԱՊՀ փաստաթղթերի վրա. Փաշինյան